«ԱՍ» մրցանակաբաշխություն Անալիտիկ կենտրոն 

Հրայր Թովմասյան

analitik.am

Ներկայացված է տարվա լավագույն նախարար կատեգորիայում  A-7

Ծնվել է 1970թ.-ի հուլիսի 8-ին Արարատի մարզի Դարակերտ գյուղում:

Կրթություն
1990-1995 թթ. սովորել է «Գլաձոր» կառավարման համալսարանի Միջազգային իրավունքի ֆակուլտետում և ստացել իրավաբանի որակավորում։
1996-1998 թթ. սովորել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի պետաիրավական հետազոտությունների բաժնում, որտեղ և պատրաստել է թեկնածուական ատենախոսություն:
2000 թվականին Երևանի պետական համալսարանի իրավաբանական գիտությունների գիտական աստիճաններ շնորհող խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացման հիմնահարցերը» թեմայով` ստանալով իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

Աշխատանքային գործունեություն
1996-2001թթ. աշխատել է ՀՀ սահմանադրական դատարանում, որպես իրավախորհրդատվական ծառայության առաջատար մասնագետ, գլխավոր մասնագետ, ծառայության ղեկավարի տեղակալ։
2001 թ.ապրիլ-օգոստոս ամիսներին եղել է ՀՀ բնապահպանության փոխնախարար։ 
1998 թվականից դասախոսել է «Ռուս-հայկական պետական /Սլավոնական» և «Գլաձոր» համալսարաններում։ 
2001-2010 թթ. աշխատել է Գերմանական տեխնիկական համագործակցություն ընկերության «Իրավական համակարգի ամրապնդման համար խորհրդատվություն» ծրագրում, որպես իրավաբան։
2010 թվականի հունվարից մինչև դեկտեմբեր աշխատել է  Գերմանական տեխնիկական համագործակցություն ընկերության «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար» խորհրդատվություն ծրագրում, որպես իրավախորհրդատու։ 
2006 թվականից դասախոսություններ է կարդում Եվրոպայի Խորհրդի Երևանի քաղաքական դասընթացների դպրոցում, նույն դպրոցի շրջանավարտն է։
2010 թ. դեկտեմբերի 17-ից` ՀՀ արդարադատության նախարար
2012 թ. հունիսի 16-ին վերանշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում:
ՀՀ Նախագահի 2013 թ. մայիսի 8-ի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում:

Այլ տվյալներ
1988-1990 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: Հեղինակել է տասնյակից ավելի գիտական հոդվածներ և ձեռնարկներ. 
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեկնաբանություններ» (Իրավունք 2010), «Ընտրական վեճերը ՀՀ-ում» /գիտագործնական ձեռնարկ/ (Ասողիկ 2007), «Հարցեր և պատասխաններ Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» (Երևան 2007), «Ընտրական օրենսդրության և ընտրական վարչարարության մասին», (Երևան 2007) և այլն։ 
Մասնակցել է ՀՀ Սահմանադրության 2005 թվականի փոփոխությունների նախագծի մշակմանը, ՀՀ «Ընտրական օրենսգրքի», «Հանրաքվեի» մասին օրենքի, «Երևանում տեղական ինքնակառավարման մասին», «Հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» և մի շարք այլ օրենքների նախագծերի համահեղինակն է:
Ղեկավարել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի և «Վարչական դատավարության» օրենսգրքի նախագծերի մշակման` միջազգային փորձագետներով համալրված աշխատանքային խմբերը։

Կուսակցական պատկանելությունը
Հայաստանի Հանրապետական կուսակցություն

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Նույն շարքից