«ԱՍ» մրցանակաբաշխություն Անալիտիկ կենտրոն 

Սեյրան Օհանյան

analitik.am

Ներկայացված է տարվա լավագույն նախարար կատեգորիայում  A-10

Ծնվել է 1962 թ.-ի հուլիսի1-ին  Շուշիում:

Կրթություն
Ավարտել է Բաքվի բարձրագույն զինվորական համազորային հրամանատարական ուսումնարանը

Աշխատանքային գործունեություն
1983 թ. ծառայության է մեկնել Գերմանիայում տեղակայված խորհրդային զորքերի զորախումբ:
1988 թ. հուլիսին տեղափոխվել է Անդրկովկասյան զինվորական օկրուգ և նշանակվել Ստեփանակերտ քաղաքում
տեղակայված 366-րդ գվարդիական մոտոհրաձգային գնդի մոտոհրաձգային վաշտի հրամանատարի պաշտոնին:
1989 թ. օգոստոսին նշանակվել է նույն գնդի մոտոհրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալի, իսկ
1990 թ. սեպտեմբերին` մոտոհրաձգային գումարտակի հրամանատարի պաշտոնին:
1992 թ. ապրիլին` մոտոհրաձգային գունդը Ստեփանակերտից դուրս բերելուց հետո, ծառայությունը շարունակել է ԼՂՀ պաշտպանության բանակում:
Մասնակցել է բոլոր ռազմաճակատներում մղվող մարտական գործողություններին:
1992 թ. դեկտեմբերին նշանակվել է ԼՂՀ ինքնապաշտպանական կոմիտեի շտաբի պետի պաշտոնին:
1994թ. սեպտեմբերից մինչև 1998թ. հոկտեմբերը զբաղեցրել է պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնը:
1998 թ. հոկտեմբերին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատար:
1999 թ. օգոստոսին ԼՂՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ պաշտպանության նախարար:
2000 թ. հունվարին` ԼՂՀ պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար:
ՀՀ նախագահի 2007թ. մայիսի 11-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ -պաշտպանության նախարարի առաջին տեղակալ:
2008 թ. ապրիլին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար
2012 թ. հունիսի 4-ին վերանշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում:
ՀՀ Նախագահի 2013 թ. ապրիլի 20-ի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում:
Այլ տվյալներ

1995 թ. շնորհվել է գեներալ-մայորի, 2000 թ.` գեներալ-լեյտենանտի, իսկ 2007 թ. մայիսին` գեներալ-գնդապետի զինվորական կոչում:1999 թ. սեպտեմբերին շնորհվել է Արցախի հերոս կոչում` Ոսկե արծիվ շքանշանի հանձնումով:
Պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Մարտական խաչ 1-ին աստիճանի, Տիգրան Մեծ շքանշաններով,
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալով:
Պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանով,
Շուշիի ազատագրման համար, ինչպես նաեւ գերատեսչական այլ մեդալներով:

Կուսակցական պատկանելությունը

Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք որդի եւ մեկ դուստր:

Նույն շարքից