«ԱՍ» մրցանակաբաշխություն Անալիտիկ կենտրոն 

Արա Բաբլոյան

analitik.am

Ներկայացված է տարվա լավագույն պատգամավոր կատեգորիայում  B-1

Ծնվել է 1947թ. մայիսի 5-ին Երեւանում: 
1971թ. ավարտել է Երեւանի Մ.Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտի մանկաբուժական ֆակուլտետը: Մանկաբույժ: 1989թ. անցել է երիկամի փոխպատվաստման մասնագիտացում Շվեյցարիայում եւ Բելգիայում: Բժշկական գիտությունների դոկտոր: Պրոֆեսոր: 2003-2005թթ. եղել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային կոմիտեի մշտական հանձնաժողովի անդամ, 2008-2012թթ.՝ ԱՀԿ գործադիր կոմիտեի անդամ: Հայաստանի մանկական բժիշկների ասոցիացիայի նախագահն է, Եվրոպայի մանկական ուրոլոգների ընկերության, Եվրամիության մանկական վիրաբույժների ասոցիացիայի, Շվեյցարիայի նեֆրոլոգների ասոցիացիայի անդամ: 
1970թ. աշխատել է Երեւանի թիվ 8 պոլիկլինիկայի ուրոլոգիական բաժնի բուժակ: 1971-1977թթ.` Երեւանի թիվ 1 մանկական կլինիկական հիվանդանոցի մանկական վիրաբույժ եւ ուրոլոգ: 1977-1997թթ.՝ ԵրՊԲԻ մանկական վիրաբուժության ամբիոնի դասախոս, 1982-1991թթ.` Երեւանի թիվ 3 մանկական կլինիկական հիվանդանոցի ուրոլոգիական բաժանմունքի վարիչ: 1990թ. հիմնադրել է մասնագիտացված ուրոնեֆրոլոգիայի եւ մանկական վիրաբուժության կենտրոն: 1991-1997թթ. եղել է ՀՀ առողջապահության նախարար: 1997-2012թթ.՝ ԵրՊԲԻ մանկական վիրաբուժության ամբիոնի վարիչ: 2002-2003թթ.` «Հանրապետական մանկական կլինիկական հիվանդանոց» ՓԲԸ տնօրեն: 2003-2007թթ.՝ «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտ» ՍՊԸ գլխավոր տնօրեն, 2007թ.` գիտական ղեկավար: 
3 գյուտի, 7 մենագրության, 200-ից ավելի գիտական հոդվածի հեղինակ: 
Պարգեւատրվել է ԵՊԲՀ 70- եւ 75-ամյակի ոսկե մեդալներով (2000 եւ 2005թթ., ՀՀ ԿԳՆ), Երեւանի քաղաքապետարանի պատվոգրով (2005թ.), ՀՀ Ազգային ժողովի շնորհակալագրով (2005թ.), Հայ-ֆրանսիական հարաբերությունների եւ մասնագիտական համագործակցության զարգացման համար «Ազգային արժանիքի ասպետ» շքանշանով /«Officier de I'Ordre National Du Merite»/ (2005թ., Ֆրանսիայի Հանրապետություն), «Մխիթար Հերացի» (2007թ.), «Համագործակցության ամրապնդման համար» (2007թ., ՀՀ ոստիկանություն), «ՀՀ զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական (2012թ., ՊՆ) մեդալներով:
2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): 07.06.2007-31.05.2012թթ.` Ազգային ժողովի առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: 
2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության անդամ: ՀՀԿ անդամ: 
Ամուսնացած է, ունի երկու զավակ եւ երկու թոռ:

Նույն շարքից