«ԱՍ» մրցանակաբաշխություն Անալիտիկ կենտրոն 

Արմեն Ռուստամյան

analitik.am

Ներկայացված է տարվա լավագույն պատգամավոր կատեգորիայում  B-3

Ծնվել է 1960թ. մարտի 1-ին Արարատի շրջանի Զանգակատուն գյուղում:

1983թ. ավարտել է Մոսկվայի Պ. Լումումբայի անվան ժողովուրդների բարեկամության համալսարանը: Ֆիզիկոս: 
1983-1984թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1984-1991թթ. եղել է ԵՊՀ գիտաշխատող, 1991-1993թթ.՝ հայ-ֆրանսիական համատեղ ձեռնարկության գլխավոր մասնագետ, 1993-1994թթ.՝ Ֆրանսիայի Օրսե քաղաքի Տեսական եւ կիրառական օպտիկայի ինստիտուտի գիտական աշխատող: 
1995-1998թթ. բանտարկված է եղել` քաղաքական դրդապատճառներով (հետագայում չհաստատված մեղադրանքներով): 
1999-2003թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՅԴ): Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: ՀՅԴ խմբակցության անդամ: 
2003թ. մայիսի 25-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով ՀՅԴ  կուսակցությունից: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ: ՀՅԴ խմբակցության անդամ: ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ: 
2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՅԴ): 07.06.2007-31.05.2012թթ.` Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ: 
2012թ.մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով ՀՅԴ  կուսակցությունից: 
Ամուսնալուծված է, ունի մեկ երեխա:

Նույն շարքից