«ԱՍ» մրցանակաբաշխություն Անալիտիկ կենտրոն 

Արծվիկ Մինասյան

analitik.am

Ներկայացված է տարվա լավագույն պատգամավոր կատեգորիայում  B-4

Ծնվել է 1972թ. հունվարի 1-ին ՀՀ Թալինի շրջանի Ոսկեթաս գյուղում: 
1990-1995թթ. սովորել եւ գերազանցությամբ ավարտել է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը` ստանալով տնտեսագետ-մաթեմատիկոսի որակավորում` տնտեսագիտական կիբեռնետիկա մասնագիտությամբ: 
1995-1998թթ. սովորել եւ գերազանցությամբ ավարտել է Երեւանի պետական համալսարանի ասպիրանտուրան: 
1997-1998թթ. կարճաժամկետ ծրագրերով ուսումնառությունը շարունակել է Մոսկվայում, Վաշինգթոնում եւ Նյու Յորքում` մասնակցելով անցումային շրջանի տնտեսական վերափոխումների հիմնախնդիրներին նվիրված դասընթացներին: 
1997-2001թթ. սովորել եւ ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը` ստանալով իրավաբանի որակավորում` իրավագիտություն մասնագիտությամբ: 
1996-1999թթ. աշխատել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունում որպես մասնագետ, բաժնի պետ, վարչության պետ: 
1998թ. սկսած դասախոսում է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում: 
1999-2000թթ. ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արժեթղթերի շուկայի տեսչության պետի տեղակալ: 
2000-2005թթ. ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել եւ աշխատել է ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի անդամի պաշտոնում: 
2004-2005թթ. դասախոսել է Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտում, իսկ 2005-2006թթ.` նաեւ Հայաստանի հաշվապահների եւ աուդիտորների ասոցիացիայում: 
2005-2007թթ. ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել եւ աշխատել է ՀՀ աշխատանքի եւ սցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնում: 
2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՅԴ): 19.06.2007-31.05.2012թթ.` Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի  մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, 16.06.2008-15.09.2009թթ.` 2008 թվականի մարտի 1-2 Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի անդամ: 
2012թ.մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով ՀՅԴ  կուսակցությունից: 
2000թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը` ստանալով տնտեսագիտության թեկանածուի գիտական աստիճան: 11 գիտական հոդվածների հեղինակ է: 
Ամուսնացած է, ունի երեք երեխա: 

Նույն շարքից