«ԱՍ» մրցանակաբաշխություն Անալիտիկ կենտրոն 

Գագիկ Ջհանգիրյան

analitik.am

Ներկայացված է տարվա լավագույն պատգամավոր կատեգորիայում  B-5

Ծնվել է 1955թ. ապրիլի 16-ին Արարատում: 
1977թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Իրավագետ: Իրավաբանական գիտությունների թեկնածու: 
1970-1973թթ. «Բարձրշինտրեստ» 6-րդ շինվարչությունում աշխատել է գիշերապահ: 1977-1990թթ. եղել է ՀԽՍՀ ԳԱ փիլիսոփայության եւ իրավունքի ինստիտուտի լաբորանտ, կրտսեր գիտաշխատող, ավագ գիտաշխատող: 1990-1997թթ.` ՀՀ արդարադատության նախարարության դատական մարմինների վարչության պետ, նախարարի առաջին տեղակալ: 1997-2006թթ. եղել է ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, 2006-2008թթ.` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ: 
2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքից: 
Ամուսնացած է, ունի երեք զավակ:

Նույն շարքից