«ԱՍ» մրցանակաբաշխություն Անալիտիկ կենտրոն 

Էդուարդ Շարմազանով

analitik.am

Ներկայացված է տարվա լավագույն պատգամավոր կատեգորիայում  B-6

Ծնվել է 1975թ. նոյեմբերի 8-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում: 
1997թ. ավարտել է Խ.Աբովյանի անվան ՀՊՄԻ պատմա-աշխարհագրական ֆակուլտետի պատմության բաժինը, 2000թ.` ՀՊՄԻ հայոց պատմության ամբիոնի ասպիրանտուրան, 2006թ.` Եվրոպայի խորհրդին կից Մոսկվայի քաղաքական հետազոտությունների դպրոցը: Մանկավարժական գիտությունների թեկնածու: Թեման` «Գարեգին Նժդեհի մանկավարժական հայացքները»: Մի շարք գիտական, հրապարակախոսական հոդվածների, «Գարեգին Նժդեհը եւ ռազմական մանկավարժության հիմնահարցերը» մենագրության հեղինակն է։ 
1995թ. հիմնադրել է Ալավերդու ուսանողական «Զարթոնք» միությունը, 1997-1999թթ. եղել է ՀՊՄԻ ուսանողական գիտական ընկերության ղեկավարը: 1999-2002թթ. աշխատել է թիվ 159 կրթահամալիրում` որպես ուսուցիչ, 2002-2005թթ.` ՀՊՄԻ ուսանողական խորհրդի նախագահ, ռեկտորի օգնական, ՀՊՄՀ Հայոց պատմության ամբիոնի դասախոս, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության փոխնախագահ, 2005թ. մայիսին առաջադրվել է Ալավերդու քաղաքապետի թեկնածու, 2005-2007թթ.` ՀՀ վարչապետի օգնական: 
2003թ. արժանացել է ՀՀ վարչապետի շնորհակալագրին եւ մրցանակին՝ ՀՀ երիտասարդական քաղաքականության բնագավառում ակտիվ քաղաքական գործունեություն ծավալելու համար։ 
2005թ. արժանացել է «Հայկյան» մրցանակին՝ որպես ուսանողական ինքնակառավարման մարմնի լավագույն ղեկավար։ 
2006թ. պարգեւատրվել է ՀՀ ՊՆ  «Գարեգին Նժդեհ» մեդալով: 
2008թ.` «Անդրանիկ Օզանյան» մեդալով: 
2009թ. Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե հուշամեդալով: 
2011թ. ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվոգրով եւ հուշամեդալով: 
2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): 06.12.2011-31.05.2012թթ.` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ: 19.06.2007-11.07.2008թթ.` Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 11.07.2008-31.05.2012թթ.` Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ մամուլի խոսնակ: 
2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: 
2012թ. մայիսի 31-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ: 
Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Նույն շարքից