«ԱՍ» մրցանակաբաշխություն Անալիտիկ կենտրոն 

Էլինար Վարդանյան

analitik.am

Ներկայացված է տարվա լավագույն պատգամավոր կատեգորիայում  B-10

Ծնվել է 1978թ. նոյեմբերի 18-ին Երեւանում: 
2000թ. ավարտել է Երեւանի դատական փորձաքննությունների ինստիտուտը: 2008թ.` ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան: Իրավագետ-փորձագետ: 
2000-2002թթ. դասավանդել է Երեւանի դատական փորձաքննությունների ինստիտուտում, 2005-2007թթ.` Հյուսիսային համալսարանում: 2002-2008թթ. աշխատել է Հասարակական երկխոսության եւ զարգացումների կենտրոնի գործադիր տնօրեն, 2005-2009թթ.` «Էլեկտրաապարատ» ԲԲԸ իրավախորհրդատու, 2008-2012թթ.` «Առաջին հիփոթեքային ընկերություն» ունիվերսալ վարկային կազմակերպության իրավախորհրդատու: 2009-2012թթ. եղել է 
«Միջազգային խորհրդատվական խումբ» ՓԲԸ տնօրեն: 2008-2012թթ.` «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի «Հեռանկար» ծրագրի համակարգող: 
2001թ. ՀՀ փաստաբանների պալատի անդամ է, փաստաբան: 
2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: 
Գիտական մի շարք աշխատությունների հեղինակ է: 
Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Նույն շարքից