«ԱՍ» մրցանակաբաշխություն Անալիտիկ կենտրոն 

Ի պատասխան ակտիվիստների բողոքին

analitik.am

Ի պատասխան  «ԱՍ» մրցանականաբաշխությանը ներկայացված ակտիվիստների բողոքներին ներկայացնում ենք «Անալիտիկ» կենտրոնի դիրքորոշումը:

Կատեգորիաներում թեկնածուներն ընդգրկվել են սոցիալական հարցումների արդյունքերի հիման վրա: Ընդգրկված են այն 10 թեկնածուները, ովքեր առավելապես ճանաչված են հասարակության կողմից, ինչպես նաև «Անալիտիկ» կենտրոնի կատարած ուսումնասիրությունների հիման վրա առավելագույնս ակտիվ և արդյունվետ գործունեություն են ծավալել 2013թ.-ին:

«Տարվա լավագույն ակտիվիստ» կատերգորիայի ձևակերպումը Վահագն Մինասյանի առաջարկով փոխարինվեց «Տարվա լավագույն ակտիվ քաղաքացի» ձևակերպմամբ: Ներկայացված անձանցից ոչ մեկի անունը չի կարող հանվել ցուցակից, քանզի այդ մարդիկ կան, գործում են, հասարակության մի մասնիկն են, ուստիև «Անալիտիկ» կենտրոնն ունի բոլոր իրավունքները ներկայացնել և  ուսումնասիրել այդ մարդկանց  գործունեությունը, իսկ հասարակությունն էլ իրավունք ունի ավելի լավ ճանաչել և գնահատական տալ այն մարդկանց, ովքեր թեկուզ պայքարում են սեփական իրավունքների համար, սակայն միևնույն ժամանակ թեկուզ ինքնաբերաբար պայքարում են հասարակության մնացած անդամների իրավունքների համար:

Ելնելով օբյետկիվության սկզբունքներից «Անալիտիկ» կենտրոնը կատեգորիաներում ներկայացված թեկնածուներից ոչ մեկի հետ նախապես չի համաձայնեցրել մասնակցությունը, քանզի «ԱՍ» մրցանակաբաշխության նպատակն է հասարակությանը ներկայացնել ՀՀ յուրաքանչյուր ոլորտում դերակատարություն ունեցող   անձանց մասին ամբողջական տեղեկատվություն և ստանալ հասարակության օբյեկտիվ գնահատականը:

Ակտիվիստները՝ այլ կերպ ասած ակտիվ քաղաքացիները, նույնպես հասարակության բջիջներն են, ուստի  չեն կարող դիտվել հասարակությունից դուրս, չեն կարող չխրախուսվել՝ անգամ եթե նրանք դրա կարիքը չունեն:

«Անալիտիկ» կենտրոնը և հասարակությունն ունեն բոլոր իրավունքները բացահայտելու, ճանաչելու և գնահատելու հասարակության բոլոր ոլորտներում և շերտերում գործող անձանց՝ կլինի քաղաքական գործիչ, թե ակտիվիստ:

Հարգանքներով՝ «Անալիտիկ» կենտրոնի հիմնադիր տնօրեն Անի Հովհաննիսյան 

Նույն շարքից