«ԱՍ» մրցանակաբաշխություն Անալիտիկ կենտրոն 

Կարեն Թումանյան

analitik.am

Ներկայացված է Տարվա լավագույն հասարակական գործիչ կատեգորիայում K-4

Ծնվել է 1965 թ-ի մայիսի 22-ին Երևանում:

1987 թ-ին ավարտել է Երևանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը:

1983-1985 թ-ին ծառայել է խորհրդային բանակում:

1987-1988 թ.թ. աշխատել է /ВНИИКЭ/ գիտահետազոտական ինստիտուտում` որպես մասնագետ:

1988-1996թ.թ. աշխատել է «Էլեկտրոշարժիչների» գործարանում վարպետից մինչև արտադրամասի պետ

1997-1998թ.թ. աշխատել է ՀՀ սեփականաշնորման նախարարությունում՝ որպես մասնագետ:

1998-2001թ.թ. ՀՀ կառավարության աշխատակազմ՝ գլխավոր մասնագետ

2001-2008թ.թ. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն՝ վերստուգիչ հանձնաժողովի անդամ:

2008-2009թ.թ. «Միկա Քորփորեյշեն» ՍՊԸ՝ որպես ֆինանսական վերստուգող

2009-2010թ.թ.  ՀՀ անշարժ գույքի կադաստր պետական կոմիտե՝ վերահսկողական ծառայություն գլխավոր մասնագետ:

2011 թ-ից սկսած ակտիվ հասարակական գործունեությամբ է զբաղվում, հրապարակախոս է, բազմաթիվ վերլուծական հոդվածների հեղինակ:

Այժմ ''Աշխատավորների շահերի պաշտպանության շարժում'' ՀԿ-ի նախագահն է:

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Նույն շարքից