«ԱՍ» մրցանակաբաշխություն Անալիտիկ կենտրոն 

Վարդան Հովհաննիսյան

analitik.am

 Ներկայացված է տարվա լավագույն քաղաքապետ կատեգորիայում J11

Ծնվել  է   1962 թվականի  հունվարի  20-ին Ջերմուկ  քաղաքում:

1978թ. ավարտել  է  Ջերմուկի  թիվ 2  միջնակարգ  դպրոցը: 

1978թ. ընդունվել  է  Երևանի  ֆինանսատնտեսագիտական տեխնիկում, որն  ավարտել  է  1980թ.` ստանալով հաշվապահի որակավորում:

1980թ. աշխատանքի  է  անցել  Ջերմուկի  կուրորտվարչությունում որպես  հաշվապահ:

1981-1983թթ. ծառայել  է  խորհրդային  բանակում:

1983թ. վերադարձել է  իր  նախկին  աշխատանքին  Ջերմուկի կուրորտվարչությունում:  

1985-ից  1987թ. սովորել  է  Մոսկվայի կուրորտվարչությունների տնօրենների և  փոխտնօրենների որակավորման բարձրացման դպրոցում:

1988 թ. փետրվարին նշանակվել է Ջերմուկի կուրորտվարչության գլխավոր բժշկի տեղակալ, 1990 թ. հունվարից` «Գլաձոր» առողջարանի գլխավոր բժշկի տեղակալ, իսկ 1996թ. մարտին`   Ջերմուկի  «ԵՐԱԶ» առողջարանի  տնօրեն:

1997 թվականից  մինչև 2006թ. աշխատել  է  «Հայաստանի էլ.ցանցեր» ընկերության  Ջերմուկի  մասնաճյուղում որպես տնօրեն:

     1996թ. ընտրվել  է Ջերմուկի  համայնքի ավագանու անդամ ` այդ պաշտոնում վերընտրվելով մինչև 2006 թ. կայացած բոլոր ընտրություններով:

 2006թ. ընտրվել և 2010 թ. վերընտրվել է  Ջերմուկի  համայնքի ղեկավար:

 Հայաստանի  Հանրապետական  կուսակցության  անդամ է:

     Ամուսնացած է,  ունի  երկու  որդի, մեկ  թոռնիկ:

Հասարակական- քաղաքական գործունեության ընթացքում  պարգևատրվել է.

     ՀՀ վարչապետի կողմից հուշամեդալով` տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման  և կայացման գործում ակտիվ մասնակցության համար:

    Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր- նախագահ Ս. Լպուտյանի կողմից շնորհակալագրով` «Ջերմուկ-2008»  շախմատի միջազգային մրցաշարը  հովանավորելու և աջակցելու համար:

     «ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎՆԵՐ» հայրենասիրական հասարակական կազմակերպություն  հիմնադիր- նախագահ Խաչիկ Ասրյանի կողմից պատվոգրով և ոսկե հուշամեդալով

      ԼՂՀ  «Մայրություն»  ՀԿ նախագահի կողմից  «Մայրական երախտագիտություն» մեդալով` Արցախի  ազատության պայքարում  կատարած հատուկ  ծառայությունների համար:

     Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Ս. Լպուտյանի կողմից վկայագրով`  Վայոց ձորի մարզում շախմատի զարգացման գործում մեծագույն ներդրումների համար:

      ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պատվոգրով` ՀՀԿ 20-ամյակի կապակցությամբ և կուսակցական ակտիվ գործունեության համար:

     Համազգային վստահություն հանրային խորհրդի կողմից կազմակերպված մրցանակաբաշխության այս տարվա արդյունքներով Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը համաժողովրդական քվեարկության արդյունքում   հանրային  ծառայության ոլորտում ճանաչվել է լավագույնը և  արժանացել «Տարվա լավագույն քաղաքապետ» մրցանակին:

  2013թ.  Ջերմուկ քաղաքը արժանացել է մի շարք մրցանակների՝

     ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Arm Tourism» ինտերնետային ամսագրի կողմից կազմակերպված «Arm Tourism Awards» ամենամյա մրցանակաբաշխությանը  Ջերմուկը մասնակցել և «Առողջարանային տուրիզմը զարգացնելու համար» անվանակարգում  հաղթող է ճանաչվել : Այս մրցանակաբաշխությանը, որին մասնակցել են նաև մի քանի տասնյակ համայնքներ ու առանձին կազմակերպություններ` ՀՀ-ից և Արցախից, ներկայացված էին նաև Ջերմուկ համայնքի մի շարք առողջարաններ, հյուրանոցներ և ռեստորաններ, որոնցից մի քանիսը  ևս վերադարձել են մրցանակներով:

 

       Տարածքային կառավարման նախարարության  և  «Հայաստանի համայնքների միության» կողմից հայտարարված «Լավագույն համայնք 2013» մրցանակաբաշխության ժամանակ Ջերմուկ քաղաքային հանայնքին շնորհվեց մրցանակ «Մաքուր համայնք 2013» անվանակարգում:

    2013թ ընդլայնվել են նաև միջպետական կապերը՝  համագործակցության հուշագրեր են ստորագրվել Չեխիայի Կարլովի-Վարի և Ղազախստանի  Շուչինսկ քաղաղաքների հետ, կազմակերպվել են տարբեր երկրների դեսպանների բազմաթիվ ճանաչողական այցեր՝ զբոսաշրջության զարգացման նպատակով:   

 

 

Նույն շարքից