Ամերկիկացի լրագրող և վերլուծաբան Մայքլ Բոմը հերքել է տեղեկությունները, թե Մոսկվայում ձերբակալվել է՝ նշելով, որ ուղղակի ստուգվել են իր փաստաթղթերը: Այս մասին Բոմը գրել է ֆեյսբուքյան իր էջում:
Ամերիկացի վերլուծաբանը գրել է, որ ոստիկանության աշխատակիցները եղել են իր տանը, ստուգել փաստաթղթերը, ապա խնդրել իրեն ներկայանալ ոստիկանություն, ինչն ինքն արել է, քանի որ օրինազանց չէ:
Ոստիկանական բաժանմունքում Բոմին խնդրել են բացատրագիր գրել, ինչից հետո նա վերադաձել է տուն:
Ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ները հայտնել էին Բոմի ձերբակալության մասին: