Գլխավոր Քաղաքականություն 

ԱԺ-ում կրքերը չեն հանդարտվում. Ծառուկյան խմբակցության պատգամավորը դիմում է ներկայացրել

analitik.am

Արդեն հայտնել ենք, որ այսօր խորհրդարանում Դատական օրենսգրքի փոփոխությունների մասին օրինագծի քվեարկության ժամանակ միջադեպ է տեղի ունեցել: Պարզվում է, որ հարցը դրանով չի փակվել:

Բանն այն է, որ Ա Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նապոլիոն Ազիզյանը դիմում է ներկայացրել ԱԺ քարտուղարություն՝ հայտնելով, որ չի մասնակցել քվեարկությանը: Այս մասին լրագրողներին հայտնեց ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը:

Թե ինչ է դա ենթադրում և ինչ կարել է սպասել, Ծառուկյան խմբակցության անդամը հորդորեց սպասել:

Ավելի վաղ քվեարկության ժամանակ Ազիզյանի հարցի մասին բարձրաձայնել էին ԵԼՔ խմբակցության պատգամավորները:

Նշենք, որ օրենքն անցավ 63 կողմ ձայնով: Եթե մեկ ձայն պակաս լիներ, այն չէր անցնելու:

Նույն շարքից