Ռուսաստանի Պերմ երկրամասի դպրոցներից մեկում հարձակման արդյունքում տուժածների թիվը հասել է 15-ի: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով տեղի իշխանություններին:
Տուժածներից 12-ը հոսպիտալացվել են:
ՏԱՍՍ-ն իր հերթին գրում է, որ հարձակման արդյունքում տուժել են 4-րդ դասարանի աշակերտները:
Լայֆի տեղեկություններով, հարձակման կազմակերպիչներից մեկը գրանցված է եղել հոգեբուժական դիսպանսերում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ դիմակավորված անձիք մուտք ենք գործել դպրոց և դանակահարել աշակերտների ու ուսուցչի: