Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարբերակների վերաբերյալ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը:
«Խոսքը գնում է փաթեթային լուծման մասին՝ փուլային իրականացմամբ, ինչի վերաբերյալ բազմաթիվ անգամ հայտարարել են համանախագահ երկրները»,- «Արմենպրես»-ին ասել է ՀՀ արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:
Ավելի վաղ Սերգեյ Լավրովը նշել էր, որ անհնար է ղարաբաղյան հակամարտությունը լուծել մեկ փաստաթղթով և մեկընդմիշտ: