Հասարակություն 

Մանրամասներ՝ Ռուսաստանում դպրոցում կատարված դաժան հարձակումից

Արդեն հայտնել ենք, որ այսօր վաղ առավոտյան Ուլան Ուդեում հարձակում է տեղի ունեցել տեղի դպրոցներուից մեկում: Հարձակվողը, իսկ որոշ տեղեկություններով՝ հարձակվողները, կացինով և մոլոտովյան կոկտեյլներով հարձակվել են 7-րդ դասարանի աշակերտների և ուսուցչի վրա: ՌԻԱ Նովոստիին որոշ տեղեկություններ են հայտնի դարձել դաժան հարձակումից:

Դպրոցի աշակերտներից մեկը՝ Կիրիլ անունով, հայտնել է, որ դասի ժամանակ ուսուցիչներից մեկը մտել է դասարան և ասել, որ տարհանում է տեղի ունենում: Բոլորը կարծել են, որ տարհանումն ուսումնական վարժանք է, սակայն, երբ իջել են ներքև, մի աշակերտուհու են տեսել՝ դեմքը վնասված, իսկ մեկ այլ աշակերտուհու ձեռքն է վնասված եղել: Կիրիլը պատմել է նաև, որ հարձակվողները մոլոտովյան կոկտեյլ են օգտագործել:

Մեկ այլ աշակերտ պատմել է, որ հարձակվողները եղել են նույն դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները, ովքեր նետել են մոլոտովյան կոկտեյլներ: Նա նշել է, որ տեսել է, թե ինչպես են հարձակվողները գետին գցում մի աշակերտուհու և հարվածներ հասցնում գլխին:

Այն, որ հարձակվողները նույն դպրոցի աշակերտներ են, հաստատել է նաև մեկ այլ աշակերտ՝ Դանիել անունով:

Նշենք, որ հարձակման մասով ԶԼՄ-ներում իրարամերժ տեղեկություններ են տարածվում: Դեռ հստակ հայտնի չէ հարձակվողների թիվը, իսկ վիրավորների մասով խոսվում է մինչև 5 տուժածի մասին, որոնցից 3-ի, այդ թվում՝ ուսուցչի, վիճակը ծայրահեղ ծանր է: Ծանր է նաև հարձակվողների մեկի վիճակը, ով փորձել է դանակով վնասել իրեն:

Հարուցված է քրեական գործ:

 

 

Նույն շարքից