ՌԴ ՔԿ-ն տեսանյութ է հրապարակել Ուլան Ուդեի դպրոցներից մեկում այսօր առավոտյան կացինով և մոլոտովյան կոկտեյլով հարձակման դեպքի վայրից:
Կադրերում երևում է դասարանը, որտեղ տեղի է ունեցել հարձակումը:
Նախնական տեղեկություններով, հանցագործը զինված է եղել կացինով, նա հրդեհել է դասարանը:
Տուժել է երեք աշակերտ և ուսուցիչը: Հարձակվողը ևս հոսպիտալացվել է, նրա վիճակը ծայրահեղ ծանր է: