Հերքում
Այսօր «Անալիտիկ» կայքում «Հայկական բանակի դեմ երկրորդ ճակատի բացման փորձերն ակտիվանում են» վերնագրով հոդվածում նշված էր, որ զինվորից հարցազրույց է վերցրել «Սասնա ծռեր» խմբի աջակից Սյուզան Սիմոնյանը, ինչը հերքում ենք։ Թեպետ, թե այն Սյուզան Սիմոնյանը, ում մենք ենք նկատի ունեցել, և թե այն, ով իրականում նյութերի հեղինակ է հանդիսացել սատարել են «Սասնա Ծռեր» խմբին, մենք, այնուամենայնիվ, սխալ մարդու ենք նկատի ունեցել: Այս թյուրիմացության համար հայցում ենք Սյուզան Սիմոնյանների ներողամտությունը: