Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հերքել է տեղեկությունները, թե Գերմանիան սառեցրել է Թուրքիային Leopard տանկեր վաճառել Աֆրինում թուրքական ռազմական օպերացիայի պատճառով:
Ավելի վաղ Spiegel-ը, հղում անելով Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելին, հայտնել էր, որ գերմանական կառավարությունը որոշել է մինչև մյուս կառավարության ձևավորումը դադարեցնել Անկարային զենք, այդ թվում նաև Leopard տանկեր, վաճառելը:
Չավուշօղլուն նշել է, որ մասնավորապես Leopard-երի մասով պետք է հանձնաժողովի նիստ լիներ, սակայն այն չի կայացրել: Ընդ որում, խոսք չի չի եղել ոչ սառեցման, ոչ դադարեցման մասին: