Քաղաքականություն 

Նալբանդյանը հաստատեց, որ Ռոբսոնը եղել է իր խորհրդականը՝ ասելով, թե ինչով է զբաղվել վերջինս այդ պաշտոնում

analitik.am

Այսօր՝ հունվարի 29-ին, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ամփոփելով 2017 թվականը, պատասխանեց նաև այն հարցին, որը վերաբերում է Ռուբեն Թաթուլյանի՝ (Ռոբսոն) ՀՀ արտգործնախարարի խորհրդական լինելուն:

Լրագրողի այն հարցին, թե ինչ խորհուրդներ է տվել վերջինս իրեն, Նալբանդյանն ասաց, որ Թաթուլյանը խորհրդական եղել է 2016 թվականի կեսերից մինչև 2017 թվականի վերջը:

Նա զբաղվել է Ռուսաստանի հարավային շրջաններում հայերի աջակցության հարցերով:

Ավելի վաղ ինքը՝ Ռուբեն Թաթուլյանը, ծավալուն հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ ՀՀ արտգործնախարարի խորհրդականն է:

Նույն շարքից