Հասարակություն 

ՀՀ ԱԳՆ արձագանքը՝ Ռոսաստանում ընթացող ստորագրահավաքի և Գարեգին Նժդեհի արձանը հեռացնելու պահանջին

analitik.am

«Դրանք շահարկումներ են, պետք չէ ընկնել ծուղակը»,-այսօր՝ հունվարի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով հարցին, որը վերաբերում էր Ռուսաստանում ընթացող ստորագրահավաքին, որին միացածները պահանջում են Երևանից հեռացնել Գարեգին Նժդեհի արձանը:

Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը տարբեր մակարդակներով հայտարարություններ արել է այս թեմայով, և ինքն այժմ ավելացնելու կամ պակասեցնելու բան չունի:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանում արդեն ավելի քան 200 հազար մարդ է միացել Ալեքսանդր Փերենջիևի նախաձեռնած ստորագրահավաքին:

Նույն շարքից