Քաղաքականություն 

Պուտինի խոսնակը մեկնաբանել է ԱՄՆ-ի նոր աննախադեպ հակառուսական հնարավոր պատժամիջոցները

analitik.am

«Կրեմլյան զեկույց» անունը կրող ամերիկյան պատժամիջոցների ցուցակում հայտնված  ռուսաստանցի պաշտոնյաները և գործարարները փաստացի հայտարարվել են ԱՄՆ-ի թշնամի: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Վերջինիս խոսքերով, ցուցակում հայտնված մարդկանց նկատմամբ հայտարարվել է այնպիսի քաղաքականության մասին, որը Վաշինգտոնը վարում է ԱՄՆ-ի թշնամիների նկատմամբ:

Պեսկովը միևնույն ժամանակ զերծ է մնացել ցուցակի մասով գնահատականներ տալուց:

ԱՄՆ-ը ֆինանսների նախարարությունը հնարավոր պատժամիջոցների նոր ցանկը հրապարակել է ժամեր առաջ: Այնտեղ տեղ է գտել 210 ռուսաստանցի՝ բարձրաստիճան պաշտոնյաներ, պետական ընկերությունների ղեկավարներ, օլիգարխներ և այլն:

 

Նույն շարքից