Բարի օր Հասարակություն 

Սամվել Կարապետյանը հայտնվել է ամերիկյան հնարավոր պատժամիջոցների ցանկում

analitik.am

ԱՄՆ ֆինանսների նախարարության՝ Կոնգրեսին ներկայացրած «կրեմլյան զեկույց» անուը կրող հնարավոր պատժամիջոցների ցանկում հայտնվել է նաև ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանի անունը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ պատժամիջոցների ցանկում ընդգրկվել է 210 անուն, սակայն զեկույցն ունի նաև գաղտնի մաս, որտեղ հնարավոր է նոր անուններ կան:

Բացի Կարապետյանից, ցանկում է հայտնվել նաև մեկ այլ հայազգի գործարար՝ Դանիլ Խաչատուրով:

Նշել էինք նաև, որ հնարավոր պատժամիջոցների թիրախում են հայտնվել Դմիտրի Մեդվեդևը, Սերգեյ Լավրովը, Դմիտրի Պեսկովը, Ալիշեր Ուսմանովը, Ռոման Աբրամովիչը և այլոք:

Նույն շարքից