Քաղաքական 

Դավիթ Հարությունյանը բացատրել է, թե ինչու է Բաղրամյան 26-ը լինելու վարչապետի նստավայր

Բաղրամյան 26-ը հատուկ հարմարեցված է ծառայելու մի շարք նպատակների, որոնք բնորոշ են գործադիր իշխանության ղեկավարին: Այսօր կառավարության նիստից հետո հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է որոշվել Բաղրամյան 26-ը դարձնել վարչապետի նստավայրը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բաղրամյան 26 հասցեում գտնվող նախագահի նստավայրը խորհրդարանական համակարգի ամբողջությամբ անցնելուց հետո դառնալու է վարչապետի նստավայր: Դրա փոխարեն նախագահի նստավայրը տեղափոխվելու է Մաշտոցի 47:

Հարությունյանը խոսեց նաև վարչապետի ենթակայության տակ գտնվող մարմինների մասին, նշելով, որ դրանք 4-ն են լինելու՝ ԱԱԾ, Ոստիկանություն, վարչապետի վերահսկողական ծառայությունը և պետական պահպանության ծառայություն:

Նույն շարքից