Քաղաքականություն 

Երևանի ավագանու նիստը վերսկսվեց ծեծկռտուքից հետո. Նիստն ընթանում բժիշկների ու ոստիկանների հսկողության ներքո

analitik.am

Երևանի ավագանու նիստը, որն ընդհատվել էր ծեծկռտուքի պատճառով, վերսկսվել է: Նիստը շարունակվում է շտապօգնության աշխատակիցների և ոստիկանների վերահսկողության պայմաններում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ նիստի ժամանակ ծեծկռտուք էր սկսվել Երկիր Ծիրանի և ՀՀԿ խմբակցությունների անդամների միջև այն բանից հետո, երբ ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչները կոյուղաջրով լի բանկաներով մոտեցան  Տարոն Մարգարյանին:

Դրանից հետո սկսվել էր հրմշտոց, որը վերածվել էր ծեծկռտուքի:

Նույն շարքից