Հայաստան Քաղաքականություն 

Դուք պետք է թունավորվեք. Զարուհի Փոստանջյանը՝ ՀՀԿ-ականներին

analitik.am

«Վախեցաք, որ գարշահոտությունից կարող եք խեղդվե՞լ: Գարշահոտությունից չեն խեղդվում, գարշահոտությունից թունավորվում են»,-այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքից հետո վերսկսված նիստի ընթացքում հայտարարեց Երկիր ծիրանի խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ հավելելով, որ պետք է թունավորեն Հանրապետականների կյանքը. «Դուք պետք է թունավորվեք»:

Փոստանջյանը նաև հայտարարեց, որ ՀՀԿ խմբակցության անդամների տեղը ՔԿՀ-ում է, սակայն, մինչ այդ, արդար դատավարություն է լինելու. «Արդար դատավարություն է լինելու ձեր տեսակի նկատմամբ և պատիժ ենք պահանջելու, պատիժ, որը բոլորի սրտով է լինելու»:

Ավելի վաղ ավագանու նիստի ժամանակ ծեծկռտուք էր տեղի ունեցել Երկիր ծիրանի և ՀՀԿ խմբակցությունների միջև: Միջադեպը սկսվել էր այն բանից հետո, երբ ԵԾ-ի անդամ Մարինա Խաչատրյանը փորձել էր կոյուղաջրով լի բանկարներ նվիրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

 

Նույն շարքից