Ամենաընթերցվածներ Գլխավոր Վերլուծական Քաղաքականություն 

Լեհաստանի վարչապետը հայտարարել է, որ հրեաները եղել են Հոլոքոստի ոճրագործների թվում

analitik.am

Գերմանական Մյունխենում ընթացող անվտանգության համաժողովի ժամանակ Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեսկին, պատասխանելով իրեն ուղղված հարցին, նշել է, որ հրեաները, ի թիվս այլ ազգերի, եղել են Հոլոքոստի ոճրագործների թվում: Այս հայտարարությունը, ինչպես և ակնկալվում էր, մեծ աղմուկ է բարձրացրել Հոլոքոստի բրենդավորմամբ զբաղված շրջանակներում։ Հարցն ի սկզբանե վերաբերում էր Լեհաստանում ներկայումս քննարկվող այն օրենքին, ըստ որի արգելվում է օգտագործել «լեհական մահվան ճամբարներ» արտահայտությունը: Հարցը հնչեցրած իսրայելցի Ռոնեն Բերգմանը բավականին էմոցիոնալ, նույնիսկ պաթոսով լի պատմություն ներկայացրեց, թե ինչպես է իր մայրը երդվել երբեք լեհերեն չխոսել՝ մեղադրելով լեհերին հակասեմիթության մեջ, այնուհետև ոչ պակաս էմոցիանալ հարցրեց վարչապետին՝ արդյո՞ք նա հանցագործ կլինի Լեհաստանում վերոնշյալ օրենքն ընդունելուց հետո:

Վարչապետը բավականին անտարբեր առոգանությամբ սկսեց Բերգմանին բացատրել, թե ինչու է «լեհական մահվան ճամբար» արտահայտությունը ոչ կոռեկտ: Նա նշեց, որ այդ ճամբարներն այն ժամանակ կային բազմաթիվ երկրներում և կառուցվում էին Գերմանիայի կողմից։ Նա նաև հավելեց, որ ճամբարների գոյության ընթացքում Լեհաստանը չի եղել որպես պետություն: Ավարտելով վարչապետը նշեց՝ եթե խնդիրը ոճրագործների մեջ է, ապա նրանց թվում եղել են ոչ միայն լեհեր, այլ նաև հրեաներ:

Թեպետ, այս արտահայտությունն ինքնին շոկային ալիքներ է առաջացրել Գերմանիայում և ամբողջ աշխարհով մեկ, այն իրականում որևէ արտառոց բան չի պարունակում՝ ո՛չ պատմական, ո՛չ էլ քաղաքագիտական տեսանկյունից: Հրեաների մասնակցությունն իրենց իսկ ժողովրդի սպանդին պատմականորեն հաստատված փաստ է։ Մինչդեռ, քաղաքագետները զարմացած չեն լեհ վարչապետի նման անկեղծ հռետորաբանությունից, քանի որ Եվրոպայում սկիզբ առած ազգայնական ալիքը հզոր հիմքեր ունի հենց Լեհաստանում, որտեղ բոլորովին վերջերս ազգայնականների աննախադեպ խոշոր երթ տեղի ունեցավ: Եվրոպայում ազգայնական տրամադրությունների աճին մենք վերջերս անդրադարձել էինք։

Վերոհիշյալը հաշվի առնելով՝ պետք չէ զարմանալ, որ սկսում են հայտնվել մարդիկ, ովքեր չեն վախենում խոսել այն բաների մասին, որոնք տասնամյակներ շարունակ համարվել են տաբու: Անշուշտ, պետք չէ զարմանալ նաև հրեաների հիստերիայից, քանի որ նրանք նույն այդ տասնամյակների ընթացքում ահռելի ռեսուրսներ են ներդրել Հոլոքոստի էքսկլյուզիվության պատրանքի ստեղծման մեջ: Որոշ մասնագետներ պնդում են, որ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության փաստի մերժման հիմքում ոչ միայն այն փաստերն են, որ Եղեռնի կազմակերպիչներից շատերը հրեա էին, այլ մեծապես հենց Հոլոքոստի էքսկլյուզիվության քաղաքականությունը: Սա է պատճառը, որ ցանկացած անձ, ով փորձում է հրեաների համար ոչ այդքան դուրեկան պատմական իրողություններ արձանագրել, պիտակավորվում է որպես հակասեմիթ: Սա է նաև պատճառը, որ նրանք պատրաստ են Ադրբեջանին հովանավորել Խոջալուի կեղծիքի տարածման հարցում:

Հեղինակ՝ Արթուր Դանիելյան

Նույն շարքից