Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման վերաբերյալ հարցին, ասել է, որ Ռուսաստանի վերաբերմունքը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում ակտուալ է մնում:
Նա նաև հիշեցրել է, որ Ռուսաստանը նախկինում արտահայտել է իր վերաբերմունքն այդ արձանագրությունների վերաբերյալ և տվել է իր գնահատականները:
Նշենք, որ ռուսական պատվիրակությունը ներկա է եղել Ցյուրիխում արձանագրությունների ստորագրման արարողությանը և ակտիվ մասնակցություն է ունեցել:
Ավելի վաղ Analitik.am-ը ներկայացրել էր նաև ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիրքորոշումն այս հարցի շուրջ: