գլխավոր Հայաստան Հարցազրույց Քաղաքականություն 

Հայաստանը պետք է հարաբերությունների նոր օրակարգ ձևավորի ԱՄՆ-ի հետ.Մանե Թանդիլյան

Հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման մասով Analitik.amհարցմանը ՀՀ ԱՄՆ դեսպանատան կողմից տրված արձագանքի և Հայաստանի նկատմամբ ԱՄՆ վարած քաղաքականության վերաբերյալ ՀՀ ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանը մեզ հետ զրույցում ասաց,  որ ԱՄՆ քաղաքականությունն  այս տարածաշրջանում էական վերանայման է ենթարկվել։

«Պետք է նկատել, որ արձանագրությունների ստորագրման ժամանակ 2009 թ-ին թե՛ Թուրքիայիում, թե՛ ԱՄՆ-ում այլ վարչակարգեր էին, որոնք անհամեմատ տարբեր են այսօրվա Թուրքիայից և ԱՄՆ-ից՝ թե հետաքրքրությունների, թե առաջնահերթությունների առումով։ «America first» հայեցակարգի շրջանակներում հստակ տեղավորվում է ԱՄՆ-ի արձագանքը՝ ձախողված արձանագրությունների առնչությամբ։ ԱՄՆ-ն լուծելու խնդիրներ ունի Թուրքիայի հետ, որն իր համար առաջնահերթություն է։ Իսկ այսօրվա անկանխատեսելի Թուրքիայի հետ հարաբերվելը դժվար է անգամ ԱՄՆ-ի համար։ Բացի այդ, ԱՄՆ-ն խոսում է մեծ և վտանգավոր խաղացողների հետ՝ Ռուսաստան, Չինաստան, Եվրոպա, Թուրքիա, Հյուսիսային Կորեա, որպիսին Հայաստանը չի հանդիսանում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ զարմանալի չէ ԱՄՆ-ի արձագանքը »։

Թանդիլյանը նաև նշեց, որ այս իրավիճակը մտքում ունենալով, Հայաստանը պետք է հարաբերությունների նոր օրակարգ ձևավորի ԱՄՆ-ի հետ. «Այս օրերին Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը գտնվում է ԱՄՆ-ում պաշտոնական այցով։ Պատահական չէ, որ այս այցը կազմակերպվում է արձանագրությունների չեղարկումից անմիջապես հետո։ Կարծում եմ՝ պետք է վերանայել ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների հնացած օրակարգը և շեշտադրումները տեղափոխել այսօրվա Հայաստանի խնդիրների շրջանակ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտություն, տարածաշրջանի անվտանգություն և կայունություն, տնտեսական խորքային համագործակցություն։ Ինչ վերաբերվում է Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը և սահմանների բացմանը, ապա դա պետք է շարունակի մնալ Հայաստանի առաջնահերթություններից՝ հաշվի առնելով մեր պետության կայուն զարգացման շահերը։ Ակնհայտորեն այս իրավիճակն ամենաշատը ձեռնտու է Ադրբեջանին, և սա էլ պետք է հասկանալ ու բանակցային նոր հնարավորություններ փնտրել»,- եզրափակեց Թանդիլյանը։

 

  • 34
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
    34
    Shares

Related Articles