Հայաստան Քաղաքական 

Հայաստանում Շենգենյան վիզաների համար թուրքական կազմակերպությանը դիմելու հարցով Աշոտյանը դիմել է Կառավարությանը

Արմեն Աշոտյանը հայտնում է, որ դիմել է ՀՀ կառավարությանը՝ կապված ԵՄ մի շարք երկրներ մուտք գործելու համար թուրքական կազմակերպությանը դիմումներ ներկայացնելու հարցով.

«Արձագանքելով մեր բազմաթիվ քաղաքացիների անհանգստությանը կապված ԵՄ մի շարք երկրների կողմից մուտքի արտոնագրման համար թուրքական կազմակերպությանը վերապահելու որոշման հետ՝ տեղեկացնում եմ, որ այսօր արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անունից գրավոր հարցադրումներով դիմել եմ ՀՀ Կառավարությանը։

Ընթացքի մասին կտեղեկացնեմ լրացուցիչ»,-գրել է Աշոտյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ  Հայաստանում Շենգենյան վիզայի դիմումներն այսուհետ ընդունելու է ռուս-թուրքական կազմակերպությունը

 

Նույն շարքից