Հասարակություն 

Արցախում պայթյունից զոհված ականազերծողները եղել են մեքենայում

Խորը կսկիծով տեղեկացնում ենք, որ մարտի 29-ի առավոտյան Լեռնային Ղարաբաղի Ղազանչիի շրջանում հակատանկային ականների ականազերծման պատահական պայթյունի հետևանքով զոհվել են երեք և վիրավորվել մեր երկու աշխատակիցներ: Նրանք այդ ժամանակ եղել են մեքենայում՝ ականազերծման պարտականություններ իրականացնելիս:

Տուժածներն աս պահին բուժվում են Ստեփանակերտի հիվանդանոցում, և HALO-ն կապ է հաստատում Լեռնային Ղարաբաղում գտնվող նրանց ընտանիքների հետ: Մենք սերտորեն համագործակցում ենք տեղական ոստիկանության և իշխանությունների հետ և կոչ ենք անում արտաքին քննիչներին զեկուցել դեպքի ամբողջական փաստերի մասին:

Ամբողջ աշխարհում ամեն օր շուրջ 8000 HALO աշխատակիցներ գնում են աշխատանքի այն վայրերում, որտեղ ոչ ոք չի կարող անգամ քայլել, և այս ողբերգական դեպքը ի ցույց է դնում նրանց առերերսված վտանգներն ու մեր աշխատանքի կարևորությունը: Մեր գործընկերները զոհվեցին՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար հողն անվտանգ դարձնելիս:

HALO Trust

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախում այսօր տեղի ունեցած պայթյունի արդյունքում 3 զոհ և 2 վիրավոր կա:

Նույն շարքից