ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է մամուլում տարածված տեղեկությունները, թե մարտի 20-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ասել է, որ մտադիր է հաղթել սպառազինության մրցավազքում:
Պեսկովը նշել է, որ նման թեմայով խոսակցություն չի եղել, ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:
Հարցին, թե ինչ էր պատասխանելու Պուտինը, եթե նման բան ասվեր, Պեսկովը հրաժարվել է պատասխանել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Պուտինի հետ զրույցի ժամանակ Թրամփը հայտարարել է, թե սպառազինության մրցավազք սկսելու դեպքում ինքը հաղթելու է: