Բարի օր Հասարակություն 

Շենգենյան վիզաների համար դիմումները Հայաստանում թուրքական կազմակերպությունը չի ընդունի

analitik.am

Սույն թվականի ապրիլի 3-ից շենգենյան վիզայի համար դիմումների ընդունումը տեխնիկական պատճառներից ելնելով չի կարող իրականացվել «ՎիզաՄետրիկ» ընկերության կողմից։ Դիմումների ընդունումը շարունակում է իրականացնել դեսպանության վիզաների բաժինը։ «ՎիզաՄետրիկ» ընկերությունում արդեն իսկ ամրագրված պայմանավորվածությունները ուժի մեջ են համարվում։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատնից:

Դեսպանությունը մոտ ժամանակներում կրկին պայմանավորվածությունների ամրագրման հնարավորություն կընձեռի  սեփական առցանց հերթագրման համակարգում։

Դեսպանությունից խնդրում են ժամանակ առ ժամանակ ստուգել պայմանավորվածությունների ամրագրման հնարավորության առկայությունը հետևյալ հղումով:

Ավելի վաղ հատնել էինք, որ 2018 թվականի ապրիլի 3-ից Շենգենյան վիզայի դիմումներն ընդունվելու են ոչ թե Գերմանիայի դեսպանության կողմից, այլ առանձին ծառայություններ մատուցող «ՎիզաՄետրիկ» կազմակերպության, որը շահող է ճանաչվել Հարավային Կովկասում գործունեություն իրականացնելու համար կազմակերպված մրցույթում:

Նշել էինք նաև, որ «ՎիզաՄետրիկ»-ը ռուս-թուրքական կազմակերպություն է:

Այս տեղեկություններից հետո հասարակության շրջանում աղմուկ բարձրացավ, որ ՀՀ քաղաքացիների տվյաները կարող են հայտնվել թուրքական պետության ձեռքում:
Հայտարարությամբ հանդես եկավ նաև ՀՀ արդարադատության նախարարությունը՝ նշելով, որ նախարարությունն ուղեփակել է թուրքական կազմակերպության կողմից ՀՀ քաղաքացիների անձնական տվյալների մշակումը:
Ավելի վաղ էլ ՀՀ ԱՆ-ն պարզաբանում էր տարածել հարցի մասով:

 

Նույն շարքից