Գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

Ռուսաստանը հերքում է, թե Սկրիպալին թունավորած Նովիչոկը պատրաստվել է Սարատովյան Շիհանիում գտնվող բազայում

analitik.am

Սարատովի երկրամասի Շիհանի քաղաքի ռազմաբազայում երբեք քիմիական զենք չի պահվել, այդ թվում նաև Նովիչոկ: Այս մասին Ինտերֆաքսի հետ զրույցում հայտարարել է  Ռուսաստանի քիմիական զենքի պետական հանձնաժողովի նախկին ղեկավար, Պրիվոլոժյան դաշնային շրջանում ՌԴ նախագահի ներկայացուցիչ Միխայել Բաբիչը:

Բաբիչի խոսքերով, Ռուսաստանում բոլոր այն բազաները, որտեղ քիմիական զենք է պահվում, հայտնի են, և Շիհանին դրանց թվում չէ. «Սարատովի երկրամասում օբյեկտ եղել է, բայց դա Շիհանին չէ»,-ասել է ռուսաստանցի չինովնիկը:

Ավելի վաղ The Times-ը հայտնել էր, որ ռուսաստանցի նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալին թունավորած Նովիչոկ թույնը պատրաստվել է Շիհանիում:

 

 

Նույն շարքից