Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Մանե Թանդիլյանին դուր չի եկել ԵԼՔ խմբակցության «հրավառությունն» ԱԺ-ում, միևնույն ժամանակ նա կոչ է արել չհեգնել

analitik.am

«Մենք գործընկերներ ենք և լավ կլիներ, եթե դա քննարկվեր գործընկերների հետ: Սա գործընկերային վերաբերմունք չէ: Մենք պետք է անակնկալի չգայինք: Իսկ դահլիճում ես կոչ արեցի բոլոր նրանց, ովքեր հեգնանքով էին վերաբերվում, որպեսզի նման դրսևորումներ չլինեն: մնացած մեկնաբանությունները՝ ապրիլի 17-ից հետո»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ անդրադառնալով խմբակցության անդամների ակցիային:

ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը, անդրադառնալով իրենց ակցիային, ասաց, որ ակցիայով իրենք ցանկանում են մարդկանց կոչ անել լինել Ազատության հրապարակում, քանի որ  իրատեսական հնարավորություն կա ՀՀԿ իշխանությունից և Սերժ Սարգսյանից ազատվելու ու երազանքների Հայաստանը կերտելու համար:

 

Նույն շարքից