Հայաստան Քաղաքական 

Մենք ավելի լուրջ հարցերով ենք զբաղվում. Ծառուկյան խմբակցության պատգամավորը՝ ԱԺ-ում ԵԼՔ-ի «հրավառության» մասին

ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նորմալ է վերաբերում ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Արարատ Միրզոյանի և Լենա Նազարյանի ակցիային, որը նրանք իրականացրեցին խորհրդարանում:
Բագրատյանի խոսքերով, եթե դրանք առողջության համար վտանգավոր նյութեր չեն և օրենքը չի արգելում նման բան անել, ուրեմն ամեն ինչ նորմալ է:

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյո՞ք Ծաառուկյան խմբակցությունը նման բան կաներ, պատգամավորն ասաց, որ իրենք ավելի լուրջ բաներով են զբաղվում:

Ավելի վաղ ԵԼՔ խմբակցությյան պատգամավոր Մանե Թանդիլյան հայտարարել էր, որ իրենք չեն իմացել այդ ակցիայի մասին՝ նշելով, որ դա գործընկերային վերաբերմունք չէ:

 

Նույն շարքից