Իրավական 

Արցախում Ասյա Խաչատրյանի հետ կապված միջադեպով քրեական գործ է հարուցվել

2018 թվականի ապրիլի 6-ին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ԱՀ գլխավոր դատախազություն ստացվել էր գրություն` Երևան քաղաքի բնակչուհի Ասյա Խաչատրյանի պնդումների վերաբերյալ տվյալները քրեական վարույթի շրջանակներում ստուգելու մասին:

Ինչպես Analitik.am-ին հայտնում են ԱՀ դատախազությունից, տվյալ նյութերի հիման վրա ս.թ. ապրիլի 10-ին ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ԱՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 2-րդ մասով /Պաշտոնեական լիազորություններն անցնելը` զուգորդված բռնության գործադրմամբ/ նախատեսված հանցագործության  հատկանիշներով:

Տարվում է նախաքննություն:

 

Նույն շարքից