Քաղաքական 

ՀՀԿ-ական պատգամավորը ԵԼՔ-ի պատգամավորներին մեղադրում է հիմարություն անելու մեջ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը կարծում է, որ խորհրդարանում ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Արարատ Միրզոյանի և Լենա Նազարյանի ակցիան անպարկեշտ պահվածք է և հիմարություն:

Մինասյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ խորհրդարանն ունի իր գործելաոճը, և պատգամավորները պետք է հետևեն այդ գործելաոճին, եթե հարգում են իրենց և իրենց գործընկերներին. «Այն, ինչ նրանք արեցին, խորհրդարանին վայել պահվածք չէր»:

Իշխող ուժի պատգամավորի կարծիքով, ընդդիմադիրների դրած խորհուրդն իր էությամբ հիմարության խորհուրդ է:

Նույն շարքից