Մոսկվայում կարծում են, որ ԱՄՆ հրթիռները պետք է ուղղված լինեն ահաբեկիչների դեմ, ոչ թե Սիրիայի կառավարական ուժերի, որոնք պայքարում են ահաբեկչության դեմ: Այս մասին գրում է Ինտերֆաքս գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային, ով մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքը:
«Խելացի հրթիռները պետք է ուղղված լինեն ահաբեկիչների դեմ, ոչ թե երկրի օրինական իշխանությունների, որոնք մի քանի տարի է իրենց տարածքում պայքարում են միջազգային ահաբեկչության դեմ»,-ասել է Զախարովան:
Հիշեցնենք, որ իր խոսքում Թրամփը նաև խորհուրդ էր տվել Մոսկվային ընկերություն չանել մի գազանի (Թրամփը նկատի ունի Ասադին) հետ, ով սպանում է իր քաղաքացիներին: