Հասարակություն 

ԱԻՆ-ը՝ Ազգային ժողովում այսօրվա կատարված «հրավառության» մասին

Ապրիլի 11-ին, ժամը 12.04-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» ծառայությունում հրդեհային ազդարարման ինքնաշխատ համակարգով ազդանշան է ստացվել ՀՀ Ազգային ժողովից: «911» ծառայության օպերատորն անմիջապես կապ է հաստատել Ազգային ժողովի անվտանգության աշխատակցի հետ, ով տեղեկացրել է, որ Ազգային ժողովում հրդեհ չի բռնկվել և հրշեջ-փրկարարական խմբի անհրաժեշտություն չկա: Այս մասին Analitik.am-ին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

 

 

Նույն շարքից