«Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ իմ խորին համոզմամբ, երբ հարց է ուղղվում կառավարությանը, միայն կառավարությունն իրավունք ունի որոշել՝ պատասխանել հարցին, թե՝ ոչ: Ես հարգանքով եմ վերաբեվում բոլորին: Այստեղ կան իմ նախկին ուսանողներ, ավագ ընկերներ: Բոլորին հարգում եմ, բայց որևէ մեկն իրավունք չունի տեղից կարծիք հայտնել՝ ես այդպիսի հարց պետք է տամ, թե՝ ոչ»,-այսօր՝ ապրիլի 12-ին, խորհրդարանում հայտարարեց ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 11-ին, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Պետրոսյանը հարց ուղղեց Առողջապահության նախարարին, թե որքանով է տրամաբանական, որ Հայաստանում ամենաանմխիթար նախարարության նախարարն ամենաժպտադեմն է: Հարցից հետո նիստերի դահլիճում կարծիքներ եղան, որ նման հարց տալը կոռեկտ չէ:
Պետրոսյանը խնդրեց նման ինքնիրավչությամբ հանդես չգալ՝ հայտարարելով, որ հանկարծ կոպիտ կհակադարձի և շատ անհարմար իրավիճակ կստեղծվի. «Ոչ մեկն իրավունք չունի տեղից հեգնել որևէ պատգամավորի կարծիքին»։