Կեմերովոյում «Зимняя вишня» սուպերմարկետում հրդեհը մարելու աշխատանքներին մասնակցած հրշեջ միավորման հրամանատար Սերգեյ Գենինը, ով մեղադրվում է անփութության մեջ, ափսոսանք է հայտնել կատարվածի համար, հայտնում է Ինտերֆաքսը:
«Շենքի հատակագիծն ուսումնասիրել ենք 2016 թվականին, սակայն մենք այդպիսի 80 շինություն ունենք: Ցավում եմ այսքան մարդու ողբերգության համար, սակայն պետք չէ խորտակել բոլորին ցավը մեղմելու համար»,-հայտարարել է Գենինը դատարանում, որտեղ որոշվում է նրա նկատմամբ խափանման միջոցի հարցը:
Հրշեջը հայտնել է, որ շինության հատակագիծն իր մոտ է եղել, երբ իրենք ժամանել են դեպքի վայր, սակայն արդեն տեղում իրենց մոտից վերցրել են այն:
Գենինի փաստաբանն իր հերթին նշել է, որ վերջինս Չեչնիայում մարտական գործողություններին մասնակցելուց հետո խնդիրներ ունի հոգեկանի հետ, վատ է քնում: ԱԻՆ-ը ևս խնդրել է հրշեջին չկալանավորել, քանի որ վերջինս լավ բնութագիր ունի:
Դատարանը մերժել է կողմերին և 2 ամիս ժամկետով կալանքի մասին որոշում կայացրել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սերգեյ Գենինը մեղադրվում է անփութության մեջ, ինչի պատճառով սուպերմարկետի հրդեհի 64 զոհերից 37-ը եղել է հենց վերջինիս մեղքով: