ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ պետքարտուղարի թեկնածու Մայք Պոմպեոն մեկնել է Հյուսիսային Կորեա և հանդիպել Կիմ Չեն Ինի հետ: Այս մասին Թրամփը գրել է թվիթերյան իր էջում:
ԱՄՆ նախագահը նշել է, որ դա տեղի է ունեցել անցած շաբաթ: Հանդիպումն անցել է շատ հարթ, հաստատվել են լավ հարաբերություններ, իսկ հիմա քննարկվում են գագաթաժողովի դետալները: Թրամփի խոսքերով, եթե Փհենյանը հրաժարվի միջուկային ծրագրից, դա մեծ գործ կլինի ամբողջ աշխարհի և հենց Հյուսիսային Կորեայի համար:
Ավելի վաղ Մայք Պոմպեոյի հյուսիսկորեական այցի մասին հայտնել էր Washington Post-ը: