Ցուցարաները, երթը սկսվելով Նոր Նորքի 7-րդ զանգվածից շարժվում են դեպի Պաշտպանության նախարարություն: Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունն արդեն հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով ցուցարարներին զերծ մնալ որոշակի քայլերից:
Քայլերթի ժամանակ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հասցրեց խորհուրդ տալ ցուցարար աղջիկներից մեկին ուսումով զբաղվել՝ մոռանալով սիրով զբաղվելու մասին:
Այն բանից հետո, երբ ցուցարար աղջիկներից մեկը, դիմելով Օսիպյանին, հայտարարեց, թե սիրում է վերջինիս, փոխոստիկանապետը նշեց. «Ես ձեր մեջ տեսնում եմ ձեր ապագան, խորհուրդ կտամ ուսումով զբաղվել, սիրով զբաղվելով էլ կհասցնեք»: