Հայաստան Քաղաքական 

Մի խումբ Ճոյտի պես, ճոյտականներ հարբած գնացել են... Մանվել Գրիգորյանը՝ Էջմիածինում կատարված սպանության մասին

Այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանն անդրադարձել է երեկ Էջմիածինում տեղի ունեցած դեպքերին:

Գեներալը մասնավորապես նշել է, թե մանրամասներին տեղյակ չէ, բայց գիտի, որ մի ումբ մարդիկ, ովքեր կապ չունեն շարժման հետ սարքել են այս ամեն ինչ. «Մի խումբ Ճոյտի պես, ճոյտականներ հարբած գնացել են քաղաքապետարանի դեմը, որտեղ ապրիլյան պատերազմի մասնակից, մինի վրա տրաքած տղեն ասել է, որ սա պետական հիմնարկ է: Ասում են էտ տղան թույլ չի տվել, դրանք էլ հարբած խմած դանակով երկու-երեք տեղ, մեկը սրտին են հարվածել, մեկը թոքին: Մահացել ա էտ տղեն: Շատ ցավալի ա»:

Գրիգորյանի խոսքերով, պետք է ամեն ինչ անել օրենքով, ոստիկանն իր հերթին, մյուսները՝ իրենց հերթին:

 

Նույն շարքից