Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Բաբլոյանը լքեց նիստերի դահլիճը՝ արտահայտելով իր բողոքը

analitik.am

«Հուսով եմ միջազգային կազմակերպությունները, որոնք զբաղվում են երեխաների իրավունքներով, Ձեզ կբացատրեն և եթե ընտրվեք վարչապետ այլևս երբեք նման հայտարարություն չեք անի»,- այսօր՝ մայիսի 1-ին, խորհրդարանում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանը՝ դիմելով վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին և հավելելով, որ իր բողոքն արտահայտում է 10 րոպե ժամանակով հեռանալով:

Նշենք, որ սա տեղի ունեցավ Փաշինյանի և ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի միջև հարցուպատասխանից հետո, երբ Փաշինյանը հայտարարեց, որ ողջունում է երեխաների մասնակցությունը բողոքի ակցիաներին՝ դա համարելով կարևոր քաղաքացիական դպրոց:

Նույն շարքից