Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Սաղաթելյանը Փաշինյանին մեղադրեց Արցախի հարցում ստելու մեջ և ցուցադրեց հայտնի հոդվածը

analitik.am

«Պարոն Փաշինյան, «Հայկական ժամանակի» 2001 թվականին լույս տեսած ահա այս համարը երեկվանից դրված է իմ աշխատանքային սեղանին, ուղղակի ես չցանկացա Ձեզ ընդհատել, որովհետև ունեի խոսք և կարող էի բերել նաև իրեղեն ապացույցը, որպեսզի ցուցադրեի այն և նայեի Ձեր աչքերին»,-այսօր՝ մայիսի 1-ին, խորհրդարանում վարչապետի ընտրության ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը:

Նշենք, որ խոսքը վերաբերում է այն հոդվածին, որը տարածվել է համացանցում, որում նշված է, որ Փաշինյանը խոսում է Արցախի հողերի մասին:
Ապա Սաղաթելյանը մեջբերում կատարեց հեդվածից, որտեղ շարադրված է այն ամենը, ինչն ինքը հացրել էր իր հարցում. «Վերջին ցիտատս բերեմ. «Ինձ զարմացնում են մարդիկ, ովքեր իլյուզիաներ ունեն գրավյալ, եթե կուզեք ազատագրված, եթե կուզեք օկուպացված տարածքների վերաբերյալ»: Մեկ նախադասություն հետո՝ «Ես չեմ կիսում տեսակետը, որ լավ դիվանագիտությունը կարող է այնպես անել, որ այդ տարածքները չվերադարձվեն Ադրբեջանին»: Մոտ 20 օրինակ ես կթողնեմ քարտուղարության մոտ, որպեսզի բոլորը կարողանան ծանոթանալ: Ավելին՝ այս հոդվածը տեղադրված է եղել ՀԺ-ի էլեկտրոնային կայքում՝ 2012 թվականին, և բավականին բուռն արձագանքներից հետո հեռացվել է: Ես շատ ցավում եմ սրա համար: Դուք միշտ կարող եք փոխել Ձեր դիրքորոշումը՝ ելնելով քաղաքական իրողություններից, սակայն այս ամբիոնից քաղաքական սուտը հարիր չէ քաղաքական գործչին»:

Նույն շարքից