Հայաստան Քաղաքական 

ԱԺ-ում կրքերը թեժացան. ՀՀԿ և Ծառուկյան խմբակցությունների պատգամավորները բղավեցին իրար վրա

Խորհրդարանը շարունակում է քննարկել վարչապետի ընտրության հարցը: Վարչապետի միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է: Քննարկման ընթացքում մի պահ կրքերը բորբոքվեցին և բանը հասավ ձայն բարձրարցնելուն:

Բանն այն է, որ ավելի վաղ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Բեքարյանը, դիմելով Նիկոլ Փաշինյանի պայքարի մասնակիցներին, կոչ արեց նայել, թե ովքեր են իրենց միացել: Դա դուր չեկավ Ծառուկյան խմբակցության ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանին, ով դա համարեց ուղղված իրենց, չնայած Բեքարյանն անուններ չէր տվել:

Մելքումյանը նախ խորհուրդ տվեց ՀՀԿ-ական պատգամավորին չափերի մեջ մնալ, իսկ արդեն արտահերթ ելույթի ժամանակ շարունակեց. «Այսօրվա քվեարկությունից և համաժողովրդական շարժման արդյունքից կախպված է լինելու մեր երկրի ապագան: Պարոն Բեքարյանը, Դուք երկորրդ քաղաքական ուժին ստոր, պլինտուզից ներքև հայտարարություններ եք անում, թե երկու րոպե առաջ, 5 րոպե առաջ: Ո՞վ է Ձեզ նման իրավունք տվել, ո՞ւմ հանձնարարությունն եք կատարում: Հանգւստ նտեք Ձեր տեղը, պատասխանը կստանաք մինչև վերջ: Դուք իբր քաղաքական վերլուծաբանի համբավ ունեք, ո՞վ է Ձեզ իրավունք տվել այդ ձևով մոտենալ: Կրակի վրա յուղ եք լցնում: ինչ լսեցիք, ականջներիդ օղ արեք»:

Բեքարյանն անընդհատ տեղից արձագանքում էր, իսկ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը փորձում էր հանգստացնել կողմերին , սակայն դա տեղի ունեցավ միայն Մելքումյանի ելույթից հետո:

Նույն շարքից