Հայաստան Քաղաքական գլխավոր 

Ծառուկյան խմբակցությունը հայտարարեց, որ կողմ է քվեարկելու Փաշինյանի թեկնածությանը

«Մենք կանգնած ենք ջրբաժանի եզրին, եթե սխալվենք, ետ ենք շպրտվելու 10-15 տարի»,-այսօր՝ մայիսի 1-ին, խորհրդարանում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ, ելույթ ունենալով խմբակցության անունից, հայտարարեց Ծառուկյան խմբակցության առաջնորդ, ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը:

Մելքումյանն ասաց, որ իրենք համաժողովրդական շարժմանը միացել են այն պահին, երբ պետք է միանային, իսկ հիմա իրենց խմբակցությունը միաձայն կողմ է քվեարկելու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը կողմ քվեարկելու մասին հայտարարել էր ՀՅԴ-ն:

Նույն շարքից