Բարի օր Հասարակություն 

Բողոքի ակցիա՝ ՇՊՀ-ի մոտ. Պահանջում են ռեկտորի հրաժարականը

analitik.am

Շիրակի պետական համալսարանի մոտ դասախոսներն ու ուսանողները բողոքի ակցիա են սկսել՝ պահանջելով ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականը: Ակցիայի մասնակիցները նաև ցանկանում են հանդիպել Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատարի հետ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մինասյանն աշխատանքից հեռացրել է դասախոսներ Հովհաննես Խորիկյանին և Գագիկ Համբարյանին, իսկ երեկ՝ նաև պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին, ով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրն է:

Տիկին Ֆարմանյանն Analitik.am-ի հետ զրույցում հայտարարել էր, որ իրեն աշխատանքից հեռացնելը վրեժխնդրություն է:

Նույն շարքից